BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Քաղաքական ուժերը չցուցաբերեցին հետևողականություն»

«Քաղաքական ուժերը չցուցաբերեցին հետևողականություն»
11.09.2013 | 14:53

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, irates.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշմանը, նշեց. «Հաշվետու իշխանությունը պարտավոր է իր գործողությունների համար իրազեկել: Իրավական պետության համար շատ կարևոր սկզբունք է իշխանության վարքագծի կանխատեսելիությունը»:

Նա հիշեցրեց, որ Արևելյան գործընկերության ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից առաջ չեղավ իրազեկում գործընթացի մասին, իշխանության ներսում չեղան քննարկումներ, հրապարակային բանավեճեր բովանդակային առումով:
«Միայն բավարարվում էին մակերեսային տեղեկատվությամբ՝ Ֆյուլեն եկավ, հանդիպեցին, գնաց Վարշավա, Բրյուսել, իսկ Մաքսային միության մասին ընդհանրապես խոսք չկար»,-հիշեցնում է Արթուր Սաքունցը: Նա Սերժ Սարգսյանի քայլերը համարում է մենիշխանության հաստատմանն ուղղված քայլ:
Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերժ Սարգսյանի գործունեությունը պայմանավորված չէ՞ր քաղաքական տարբեր ուժերի անհետևողականությամբ, որոնք այս ընթացքում հաշվետվություն չպահանջեցին նրանից, իսկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ նրա համատեղ հայտարարությունից հետո սկսել են քննադատել:
«Քաղաքական ուժերը հետևողական չեղան և իշխանությունից պատասխանատվություն չպահանջեցին նաև Մարտի 1-ի ողբերգությունները չբացահայտելու հարցում»,- հիշեցնում է մեր զրուցակիցը: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Բարգավաճ Հայաստանը», թե՛ «Ժառանգությունը» ավելի շատ զբաղված են հայտարարություններ տարածելով, քան որոշումների կայացման գործընթացների վրա ազդելով: Եվ, ըստ նրա, հայաստանյան քաղաքական ուժերն ավելի շատ ակումբների են նմանվում:
Արթուր Սաքունցը նշեց, որ Մաքսային միության համաձայնագիրը սահմանափակում է մեր սուվերենությունը, իսկ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխիք չի եղել մեր ողջ պատմության ընթացքում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ